ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանի հրավերով ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն օգոստոսի 31-ին հանդիպել է հանձնաժողովի անդամների հետ:
ԱՄՆ-ը պահանջում է, որ Ռուսաստանը փակի հյուպատոսությունը Սան Ֆրանցիսկոյում, երկու կցակառույցները Վաշինգտոնում և Նյու Յորքում՝ հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտը՝ ի պատասխան ՌԴ-ում ԱՄՆ դիվանագիտական առաքելության կազմը կրճատելու Կրեմլի որոշման:
2017 թվականի առաջին կիսամյակում ստուգումներ են իրականացվել 13 կաթնամթերք արտադրող ընկերությունների մոտ: Հաշվի առնելով կաթնամթերքի արտադրության սեզոնային բնույթը և ռիսկայնությունը՝ ներկայումս ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից ստուգումներ են իրականացվում կաթնամթերք արտադրող 50 ընկերություններում:
Սեպտեմբերի 1-ին, ժամը 20:30-ին, Շուշիի Ռեալական ուսումնարանի բացօթյա տարածքում տեղի կունենա Հարո Ստեփանյանի «Սասունցի Դավիթ» հերոսական օպերայի համաշխարհային պրեմիերան ՀՀ նախագահի Տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո, ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության և ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ:
Հուլիսի 29-ին վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է Արարատի մարզ: Կառավարության ղեկավարը նախ եղել է Վեդու ջրամբարի կառուցման շինհրապարակում, ծանոթացել շինարարական նախագծերին, զրուցել ծրագրի պատասխանատուների և շինարարների հետ:
Մոսկվայի մոտակայքի Ալաբինո հրաձգարանում միջազգային բանակային խաղերի շրջանակում տեղի ունեցավ տանկային երկամարտի առաջին մրցարշավը:
«Արցախպրեսի» փոխանցմամբ, տանկային երկամարտի չորրորդ մրցաշրջանում մրցում էին Հայաստանի, Վենեսուելայի, Հնդկաստանի ու Նիկարագուայի ներկայացուցիչները։
Իրանի ԱԳՆ փոխնախագահ Աբբաս Արաքչին հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը փորձում է Թեհրանը դարձնել գլխավոր պատասխանատու կողմը միջուկային ծրագրի համաձայնագրի ձախողման համար, որպեսզի Վաշինգտոնը կարողանա դուրս գալ գործարքից՝ հայտնում է Mehr գործակալությունը։
Արևային ազգային աստղադիտարանի գիտնականները հայտարարել են, որ 2017-ի օգոստոսին կլինի պատմության ամենախոշոր արևի խավարումը: Լուսինն Արեգակին կմթագնի 1,5 ժամով, իսկ արևի պսակը մի քանի անգամ մեծ կլինի, քան նախորդ խավարման ժամանակ:
Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարար Ադել Ջուբեյրը հայտարարել է, որ դեպի Մեքքա մուսուլմանների ուխտագնացության (հաջի) միջազգայնացման Կատարի պահանջը թագավորության հանդեպ «պատերազմի հայտարարում» է՝ տեղեկացնում է Al Arabiya-ն։ «Սրբավայրերի միջազգայնացման Կատարի պահանջը ագրեսիա և պատերազմի հայտարարություն է ընդդեմ թագավորության»,- ընդգծել է նախարարը։
Գերմանիայի հարավում գտնող Կոնստանզ քաղաքում հուլիսի 30-ի վաղ ժամերին հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել՝ ներառյալ հարձակվողը, մի քանիսը վիրավորվել են: Միջադեպը տեղի է ունեցել դիսկո բարում, որտեղ հարձակվողը հրազենից կրակ է բացել:
Կան տարբեր կարծիքներ այն մասին՝ արդյո՞ք աշխարհը գտնվում է երրորդ աշխարհամարտի պայմաններում, թե ոչ։
Թվում է՝ այս հարցում ճիշտ կողմնորոշվելու համար պետք է առաջնորդվել այն բանով, թե արդյո՞ք աշխարհը տվյալ գոյաբանական ռիսկերի պայմաններում գործողության մեջ է մտցրել բոլոր հնարավոր ուժերը...